Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Եթե գումարելիները չեն փոխվում, գումարն էլ կմնա նույնը». Ա. Պապյան

papyan

«Երբ տեսնում եմ, որ հանցագործներն ազատորեն շրջում են աշխարհում ու վայելում գողոնը, իսկ կոմֆորմիստները նորանոր պաշտոններ են ստանում, լուրջ կասկածներ եմ ունենում հեղափոխության հաղթանակի մասով»,- սոցցանցի իր էջում գրել էր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Արա Պապյանը նշեց՝ ցանկացած հեղափոխություն պետք է դատել այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենում:

«Սոցիալ-քաղաքական դաշտում միգուցե շատերն ասեն, որ ժամանակ է պետք, թեև արդեն բավական ժամանակ անցել է, որոշակի արդյունքների կարելի էր սպասել: Բայց ինձ այդ գրառմանը դրդել է կոնկրետ կադրային քաղաքականությունը. հստակորեն քաղաքականություն է տարվում նախ չպատժելու մեղավորներին, ինչ-որ գումար վերցնելու և բաց թողնելու, ինչպես նաև առաջ մղելու կոմֆորմիստներին: Ստացվում է մի իրավիճակ, որ նրանք, ովքեր որ հարմարվել և աջակցել են նախկին, ներկա իշխանությունների բառերով ասած, հանցավոր վարչակարգին, նրանք ստանում են խրախուսում, իսկ նրանք, ովքեր որ պայքարել են այդ համակարգի դեմ, հենց այդ իսկ պատճառով էլ մնում են արհամարհված և ստվերում»,- ասում է Արա Պապյանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ ցանկացած իշխանություն ավելի խրախուսում է հնազանդությունը: «Բայց եթե մենք ընդունում ենք, որ սա հեղափոխական իշխանություն է, ուրեմն մենք պետք է ունենանք որոշակի հեղափոխական մտածողությամբ մարդիկ, իսկ դա խիստ կարևոր է: Հեղափոխական նշանակում է կաղապարներից դուրս մտածողություն: Որովհետև եթե մեր արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է լինի նախկինի շարունակությունը, այսինքն՝ նույն տրամաբանության մեջ, նույն ուղղությամբ, ապա եթե գումարելիները չեն փոխվում, գումարն էլ կմնա նույնը»:

Արա Պապյանը օրինակ է բերում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: «Մեր արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ է փոխվել Արցախի հարցում: Ոչինչ: Այսինքն, նորից տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը գործում է: Այո, խոսակցություններ կան բանակցային ձևաչափի մասին, որ Արցախը բանակցային սեղան վերադառնա… Արցախը կմասնակցի, թե չի մասնակցի, դա առանձնապես բան չի փոխում: Եթե մենք պետք է էլի բանակցենք տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքի շուրջ, ի՞նչ տարբերություն՝ 3 հոգով կբանակցենք, թե 13 հոգով»:

Դիտվել է՝

hranush xaratyan
22.03.2019 | 22:31 «Պատերազմի մենք միշտ պետք է պատրաստ լինենք». Հրանուշ Խառատյան «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել ...
tatev
18.03.2019 | 20:49 «Ադրբեջանն այն հուսալի հակառակորդը չէ, որ մշտապես պահի պայմանավորվածությունները». Տաթև Հայրապետյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը, ...
ervand varosyan
04.03.2019 | 21:44 «Չգիտենք՝ դեպի ուր ենք շարժվում, կամ շարժվու՞մ ենք արդյոք». Ե. Վարոսյան «ԱԱԾ-ն եւ ՊՎԾ-ն մի քիչ կալիբրով շատ տարբեր ...
новый коллаж222
04.02.2019 | 22:12 «2008-ին Ռոբերտ Քոչարյանը և՛ բացահայտ սպառնացել է, և՛ իր սպառնալիքներն ի կատար է ածել». Ս. Սաֆարյան «Այն ուժերը, որոնք մարտիմեկյան գործողություններին նպաստել են, այնքան ...