Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Գաղտնալսումը ցույց տվեց, թե որքան հեղհեղուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»

armennnnn

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսմանը: Նրա խոսքերով՝ տեղի ունեցածն աննախադեպ երևույթ է:

«Ես չեմ հիշում, որ որևէ երկրի հատուկ ծառայության ղեկավարին գաղտնալսեն և հրապարակեն: Եղել են դեպքեր վերջին տարիներին, սկանդալներ տարբեր երկրների նախագահներին գաղտնալսելու հետ կապված, բայց որ հատուկ ծառայության ղեկավարին են գաղտնալսել և հրապարակել, դա աննախադեպ էր: Սա ցույց է տալիս, թե որքան հեղհեղուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և իրենք անվտանգության շատ լուրջ խնդիրներ ունեն նաև երկրի ներսում»:

Արմեն Վարդանյանը կարծում է, որ ձայնագրության հրապարակմամբ մեկ նպատակ է հետապնդվել՝ խարխլել Նիկոլ Փաշինյանի դիրքերը երկրում, ապացուցել, որ նա միջամտում է դատական իշխանության գործերին, ճնշում է գործադրում դատավորների վրա:

«Այն թեզը, որը պարոն Փաշինյանը երկար ժամանակ հնչեցնում էր, թե մենք չենք խառնվելու դատական համակարգի գործերին, կարծես թե փլուզվեց: Ճիշտ է՝ իշխանությունները որոշակի պարզաբանումներ մտցրեցին, բայց անկախ ամեն ինչից՝ պետք է ասել, որ նրանց դիրքերը զգալիորեն թուլացել են, և Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները գալիս են ապացուցելու դա»:

Քաղաքագետը կարծում է, որ չպետք է թերագնահատել հակահեղափոխության հնարավորությունը:

«Պետք է մի բան հաշվի առնել, որ մի կողմն ունի լեգիտիմ իշխանություն, իսկ մյուս կողմն ահռելի ռեսուրսներ՝ միլիարդավոր դոլարներ, մեծ կապեր, այդ թվում նաև կապեր դատական համակարգում, գործադիր մարմնում ունեն, Ազգային ժողովում ունեն: Այո, երկու կողմերն էլ ունեն ռեսուրսներ, և չպետք է թերագնահատել հակահեղափոխության հնարավորությունը: Օլիգարխիան, նախկին հանցավոր ռեժիմը, տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ թալանելով, ահռելի ունեցվածքի տեր է դարձել, և այդ ունեցվածքի միջոցով մենք տեսնում ենք, որ նրանք կարողանում են հեռուստաընկերություններ գնել, կայքեր բացել և փորձել հասարակական կարծիքի վրա ազդել, փորձել թուլացնել Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերը»,- նշեց Արմեն Վարդանյանը:

 

Դիտվել է՝

badalyan
01.10.2018 | 22:20 «Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմությունը հասարակությունն է». Հ. Բադալյան «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ...
egar vardanyan
30.09.2018 | 22:50 «Այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ, իրենք իրենց հարվածի տակ կդնեն». Կարեւորի մասին Է. Վարդանյանի հետ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կունենանք գրեթե նույն պատկերը, ինչ ...
manvel sargsyan
20.09.2018 | 23:31 Կան սխալներ, նոր կառավարող խումբը կկարողանա՞ գիտակցել եւ հաղթահարել. «Կարեւորի մասին» «Փաշինյանն ի սկզբանե վերցրեց հեղափոխության շարունակականության կոնցեպտը, դրեց ...
tigrann
18.09.2018 | 22:13 Գաղտնալսումը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ...
Снимок
10.09.2018 | 22:29 «Դուխով» ինչքա՞ն երկիր պահենք, «դուխով» չէ, խելքով է պետք, գործերով… Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով Երեւանի ավագանու ընտրությունները շատ ...
jirayr
06.09.2018 | 21:00 «Սերժ Սարգսյանին, նրա բանդային, նաեւ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուշացումը մեր ժողովրդի եւ բոլորիս մոտ մտահոգություն է առաջացնում» «Ճիշտ կլիներ մինչեւ ընտրությունները Հանրապետական կուսակցության գործունեությունն առկախվեր, ...
seyran minasyan
31.08.2018 | 22:21 «Ամեն ինչ գալիս է պետության վատ որակից, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել» «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քիմիկոս, CivilVoice ՀԿ փորձագետ ...