Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Ոչ ոք բարոյական իրավունք չունի զոհված ոստիկանների հարազատներին կրկին անգամ ցավ պատճառելու»

arayik papikyan

«Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով պաշտպան Արայիկ Պապիկյանը «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ զոհված երեք ոստիկանների մահվան հանգամանքի շահարկմանը, նշեց.

«Ոչ ոք բարոյական առումով իրավունք չունի այդ ոստիկանների ընտանիքների հարազատներին կրկին անգամ ցավ պատճառելու: Ինչ վերաբերում է խնդրի իրավական կողմին, ապա ես հաստատապես կարող եմ ասել «Սասնա ծռեր» խմբի յուրաքանչյուրի անունից, պաշտպանների անունից, որ երբևէ որևէ մեկը կասկածի տակ չի դրել, որ երեք ոստիկանների մահվան գործերի օբյեկտիվ քննության անհրաժեշտությունը կա: Բոլորը պահանջատեր են: Դա միայն այդ ոստիկանների հարազատներին հուզող խնդիր չէ: Դա պետք է հուզի մեզանից յուրաքանչյուրին: Եվ ինչպես նշեցի, «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն են շահագրգիռ՝ ի վերջո ճշմարտությունը բացահայտելու համար»:

Արայիկ Պապիկյանը նշում է, առնվազն երկու ոստիկանի դեպքում առաջադրված մեղադրանքը ոչ թե կասկածելի է, այլ անհիմն է:

«Նույնիսկ այսպես կարելի է ասել, որ պատահականության սկզբունքով մեղադրանք է առաջադրվել կոնկրետ անձի: Այդ մեղադրանքը կարող էր առաջադրված լինել ոչ թե այդ անձին, այլ բոլորովին այլ անձի: Եվ ում առաջադրվել է մեղադրանքը, որը դեռևս հաստատված չէ, ինքն արդեն թիրախավորվել է: Հասարակությունը, հատկապես զգացմունքային հարթության մեջ ովքեր դիտարկում են, ասում են՝ կա սպանություն, մեղադրանք առաջադրվել է այսինչ անձին, հետևաբար, բոլորին պիտի ազատ թողնենք, նրանց՝ ոչ»:

Արայիկ Պապիկյանը նշում է, որ պետք է փոխվի նաև «Սասնա ծռեր» խմբի այն անդամների խափանման միջոցը, որոնց սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել՝ հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ առնվազն երկու ոստիկանի մահվան փաստը լիարժեք և օբյեկտիվ քննության առարկա չի դարձել:

«Երրորդի դեպքում ևս կասկածները բավականին շատ են»,- նշեց պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Դիտվել է՝

новый коллаж222
04.02.2019 | 22:12 «2008-ին Ռոբերտ Քոչարյանը և՛ բացահայտ սպառնացել է, և՛ իր սպառնալիքներն ի կատար է ածել». Ս. Սաֆարյան «Այն ուժերը, որոնք մարտիմեկյան գործողություններին նպաստել են, այնքան ...
lena
24.01.2019 | 20:13 «Անհատների կամքը կարևոր է, բայց այդ կամքը պետք է ստեղծի ինստիտուտներ». Լենա Նազարյան «Եթե կա քննադատություն, կան հարցեր, իսկ պարգևավճարների հետ ...
50510980_239952150253094_3464203437065895936_n
22.01.2019 | 23:06 Կան պատգամավորներ, որոնց առհասարակ պետք է խորհրդարանի շենքից հեռու պահել. «Կարևորի մասին» Որոշ պատգամավորներ մտահոգիչ վարք են դրսևորել ընտրությունների ժամանակ: ...
armen axayan
22.01.2019 | 21:01 Եթե Ադրբեջանն իր զիջումներն անի, Նիկոլը կհայտնվի ծուղակում, «գնամ ժողովրդիս հարցնեմ» կատակը Մինսկի խումբը չի ընդունի «Խորհրդարանը գործադիր իշխանության շարունակությունն է: Խորհրդարանը գաղափարական իմաստով ...