Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«ՇՊՀ-ում ոչ թե թերություններ են եղել, այլ հանցագործություններ. նախարարը հորդորում էր դատի տալ Սահակ Մինասյանին». «Կարեւորի մասին»

hambaryan

Շիրակի պետական համալսարանում իրավիճակը ոչ միայն չի հանդարտվել, այլ ավելի է լարվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանի հրաժարականից հետո:

Ըստ համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի՝ Բագրատ Պողոսյանը պրոռեկտորի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ոչ իր կամքով:

Դասախոսն ասում է նաեւ, որ ռեկտոր Սահակ Մինասյանը 20 տարի համագործակցել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Եվ հիմա էլ համագործակցում են նրանք: Իսկ արդյունքում պատժվեց ուսումնական գծով պրոռեկտորը:

«Լեւոն Մկրտչյանը սկզբում Շիրակի համալսարանում ծանոթանալով իրավիճակին՝ գլուխը բռնել էր եւ ուսանողներին ինքն էր խորհուրդ տալիս դատի տալ ռեկտորին: Հիմա հայտարարում է, որ իրենց բողոքներից հետո եղել են ստուգումներ, հայտնաբերվել են թերություններ, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ»:

Համբարյանի խոսքերով՝ այդ ակտը գաղտնի է պահվում: Փաստաթուղթը նախարարն ուղարկել է ՇՊՀ ռեկտորին, եւ սրան հաջորդել է պրոռեկտորի հրաժարականը: Դասախոսի խոսքերով՝ ուսումնական գծով պրոռեկտորը քավության նոխազի կարգավիճակում է հայտնվել, պատժվել է անտեղի, ուրիշի փոխարեն:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանցավոր կապի մեջ է գտնվում Սահակ Մինասյանի հետ, քանի որ վերջինիս տրամադրել է ապօրինի լիցենզիաներ:

«Մենք չունենք երեք քաղաքագետ, չունենք երեք սոցիոլոգ, իրավագիտության մասնագետ չունենք: Ինչո՞ւ է Լեւոն Մկրտչյանն այդ ապօրինի լիցենզիաները նվիրել իր ընկերոջը՝ Սահակ Մինասյանին»:

Դիտեք՝ «Կարեւորի մասին» Գագիկ Համբարյանի հետ:

Դիտվել է՝

hayk balanyan
22.06.2018 | 22:52 Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված ամենագնացները հանձնվել էին Բակո Սահակյանին. «Կարևորի մասին» «Ռուսահայերի նվիրաբերած ամենագնացները մեծ շուքով հանձնվել էին Արցախի ...
karapet rubenyan
21.06.2018 | 21:28 «Այն, որ այդ աստիճանի անբարոյականություն կլինի, ոչ ոք չէր սպասում». «Կարեւորի մասին» «Ցնցող էր, որ խոսքը գնում էր քառօրյա պատերազմի ...
saroyan
20.06.2018 | 20:40 «Թալանի վերջը եկել է, էլ չի գալու այդ ժամանակը». ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց մենակ թողնել Մանվել Գրիգորյանին «Մանվել Գրիգորյանը Ղարաբաղյան շարժման և հայոց պետականության վերականգնման, ...
edgar
16.06.2018 | 21:38 Միգուցե ՀՀԿ-ն ընդհանրապե՞ս չպետք է մասնակցի ընտրություններին «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Էդգար ...
arayik papikyan
16.06.2018 | 11:01 «Ոչ ոք բարոյական իրավունք չունի զոհված ոստիկանների հարազատներին կրկին անգամ ցավ պատճառելու» «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով պաշտպան ...
xurshudyan
14.06.2018 | 22:41 «Հրեշը դեռ սպանված չէ». «Կարեւորի մասին»՝ Հովսեփ Խուրշուդյանի հետ «Հրեշը դեռ սպանված չէ, այո, թուլացած է, այո ...
karenn
13.06.2018 | 20:23 Կ. Թումանյանն առաջարկում է տանջանքից ազատել որոշ դատավորների՝ նրանց վաղաժամ թոշակի ուղարկելով «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ...
Снимокllll
11.06.2018 | 22:46 «ՔՊ, «Ժառանգություն», ՀԱԿ, «Հանուն Հայաստան պետության» ճակատ, ընտրությունների պետք է գնալ մեկ ցուցակով» «Ժառանգությունը» գտնում է, որ դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ ...