Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Մենք»՝ ՀՀ քաղաքացուն այլընտրանք են առաջարկում՝ գաղափարական պայքար

ashooo

Գյումրեցիները գաղափարական պայքարի մեկնարկ են տալիս. ճգնաժամային այս իրավիճակում հարկավոր է կրթված ու գիտակցված քաղաքացիական հասարակություն ձևավորել

Հաղթահարել մարդկանց մոտ անբարենպաստ վարքային դրսևորումների հիմքում ընկած իրավիճակային եսակենտրոն մոտիվացիան, ձևավորել ազգային, քաղաքացիական-հասարակական, գաղափարախոսական միջավայր՝ փոխակերպելով արժեքային կողմնորոշումներն ու բացահայտելով ազգային ինքնության համատեքստում նոր համակեցության գրավչությունը, ինչպես նաև զարգացնել և իրապես գործուն դարձնել անձնային ինքնիշխանությունն ու ազգային, քաղաքացիական ինքնությունը կազմավորող արժեհամակարգերը. այս հիմնական խնդիրներն են դրված «Մենք» քաղաքացիների նախաձեռնությունների և համագործակցության ակումբի գործունեության հիմքում:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ակումբի համակարգող խորհրդի անդամ Աշոտ Հակոբյանը մանրամասնել է, թե ինչպես է հնարավոր երկրում ստեղծել կրթված ու գաղափարապես հասուն քաղաքացիական հասարակություն: Դա տարիների երկար ու տքնաջան աշխատանք է պահանջում, սակայն ներկայիս ճգնաժամային իրավիճակում, ըստ նրա, այլ տարբերակ չկա:

«ՄԵՆՔ»-ի գաղափարը ծնվել է այն պատկերացումից, որ գործող իշխանություններն ու քաղաքական համակարգի դերակատարներն ի զորու չեն և չեն էլ ցանկանում որևէ նշանակալից ջանք գործադրել մեր երկրում ժողովրդավարության կայացման, արդյունավետ գործող սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական համակարգի հաստատման, ազգային ձգտումներին ու սպասումներին համահունչ հասարակական կյանքի առաջընթացն ապահովելու ուղղությամբ: Այս պայմաններում ՀՀ քաղաքացուն այլընտրանք են առաջարկում՝ գաղափարական պայքար:

Դիտվել է՝

badalyan
01.10.2018 | 22:20 «Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմությունը հասարակությունն է». Հ. Բադալյան «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ...
egar vardanyan
30.09.2018 | 22:50 «Այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ, իրենք իրենց հարվածի տակ կդնեն». Կարեւորի մասին Է. Վարդանյանի հետ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կունենանք գրեթե նույն պատկերը, ինչ ...
manvel sargsyan
20.09.2018 | 23:31 Կան սխալներ, նոր կառավարող խումբը կկարողանա՞ գիտակցել եւ հաղթահարել. «Կարեւորի մասին» «Փաշինյանն ի սկզբանե վերցրեց հեղափոխության շարունակականության կոնցեպտը, դրեց ...
tigrann
18.09.2018 | 22:13 Գաղտնալսումը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ...
armennnnn
17.09.2018 | 21:29 «Գաղտնալսումը ցույց տվեց, թե որքան հեղհեղուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը» «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն ...
Снимок
10.09.2018 | 22:29 «Դուխով» ինչքա՞ն երկիր պահենք, «դուխով» չէ, խելքով է պետք, գործերով… Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով Երեւանի ավագանու ընտրությունները շատ ...
jirayr
06.09.2018 | 21:00 «Սերժ Սարգսյանին, նրա բանդային, նաեւ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուշացումը մեր ժողովրդի եւ բոլորիս մոտ մտահոգություն է առաջացնում» «Ճիշտ կլիներ մինչեւ ընտրությունները Հանրապետական կուսակցության գործունեությունն առկախվեր, ...