Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

Լապշինի հարազատները Բելառուսի դեմ նույնիսկ ՄԻԵԴ դիմել չեն կարող. «Կարեւորի մասին»՝ Արփինե Հովհաննիսյանի հետ

16730083_716781675157886_1083600262_n

Արցախ այցելած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին հանձնելու փաստի քննարկումն իրավական տիրույթում է: Իրավական ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվել Բելառուսի քաղաքական ղեկավարությունը: Բլոգերի հանձնումն իրավակա՞ն, թե՞ քաղաքական պահանջ էր:

Այս թեմաների շուրջ ԳԱԼԱ-ի տաղավարում «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել ենք ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

Բելառուսի քաղաքագիտական շրջանակները հղում են անում Բելառուս-Ադրբեջան գործող համաձայնագրին: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի՝ Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ կա եւ գործում է մեկ համաձայնագիր. խոսքը վերաբերում է 2002թ.-ի Քիշնեւի համաձայնագրին, որը կնքվել է ԱՊՀ շրջանակներում:

«Կոնվենցիան, ըստ էության, միակ փաստաթուղթն է, որ այս երկու երկրների միջեւ գործում է: Դրա համար ստիպված ենք հայացքներս հառել դեպի կոնվենցիայի համապատասխան դրույթներ: Մի կողմը պատրաստ է հանձնել անձին մյուս կողմին, եթե այն արարքները, որոնք մեղսագրվում են տվյալ անձին, երկու կողմում էլ՝ թե Բելառուսում, թե Ադրբեջանում, համարվում են հանցագործություններ: Եվ երկրորդ՝ հարցումը չպիտի բավարարվի կամ ենթակա չէ բավարարման, եթե ծանրակշիռ փաստարկներ կամ հիմքեր կան ենթադրելու, որ հարցում անող կողմն իր հարցման հիմքում դրել է քաղաքական հայացքների համար տվյալ անձին պատժելու խնդիրը»:

Ի՞նչ է սպառնում Լապշինին: Նրա նկատմամբ փաստորեն երկու հոդված է կիրառվել. առաջինը՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի կերպով հատելուն է վերաբերում, երկրորդը՝ հրապարակային կոչեր անելուն: Ադրբեջանի օրենսդրությամբ սա ի՞նչ պատիժ է ենթադրում:

Ադրբեջանի քրեական օրենսդրությամբ՝ Լապշինին սպառնում է 5-8 տարի ազատազրկում:

«Հայաստանն ունի շահագրգռվածություն, բայց դա երրորդ կողմի շահագրգռվածություն է: Իրավական տեսանկյունից Հայաստանն անգամ միջամտելու որեւէ լծակ չունի: Այստեղ պետք է աշխատեն այն լծակները, որոնց քաղաքացի է Լապշինն ինքը՝ ՌԴ-ն եւ Իսրայելը: Ադրբեջանի եւ այդ պետությունների միջեւ ինչ կոնվենցիաներ են գործում, այ դրանք նշանակություն կունենան»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ Բելառուսի նկատմամբ որեւէ քայլ թեկուզ Լապշինի հարազատների կողմից՝ ՄԻԵԴ դիմելու հետ կապված, չի կարող լինել, որովհետեւ չկա այդ երկրի համար այդ կոնվենցիան, Բելառուսը չի վավերացրել, ԵԽ անդամ չէ, ՄԻԵԴ-ի ոչ մի որոշում չի աշխատում այդ երկրի համար:

Քրիստինա Մկրտչյան


hovsep xurshudyan
25.04.2017 | 21:39 Ինչպիսի՞ գործիքներով են խեղաթյուրվել ընտրությունների արդյունքները «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության ...
ara papyan
22.04.2017 | 20:44 Հայաստանի արտաքին խնդիրների լուծումը պայմանավորված է ներքին խնդիրների լուծմամբ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության ...
hayk balanyan
21.04.2017 | 21:28 «Իշխանությունները ճգնաժամի առաջ կկանգնեն փողի անբավարարության պատճառով» Քաղաքական մեկնաբան Հայկ Բալանյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ հարցազրույցում ...
artak manukyan
18.04.2017 | 21:17 Կառավարության խոստումներն ու իրականությունը Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում վերլուծում ...
tatul hakobyan
16.04.2017 | 19:09 Ընդդիմության պարտության և իշխանության «հաղթանակի» պատճառները Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում մեկնաբանում ...
Մանվել Սարգսյան
13.04.2017 | 20:51 Ինչո՞ւ 25 տարի ընտրությունների միջոցով փոփոխություններ չեն լինում Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել ...
feliqs colakyan
31.03.2017 | 20:12 «Բնական է, որ ամենաշատ մեղավորը, ում պետք է փնտրեն ու հայհոյեն, իշխանությունն է» ՀՀԿ ցուցակով Շիրակի մարզից վարկանիշային ընտրակարգով առաջադրված Ֆելիքս ...
Снимок
19.03.2017 | 14:11 Երկու պարկ նամակ՝ Գագիկ Ծառուկյանին. ի՞նչ են խնդրում նրանից քաղաքացիները «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու ...
avetiq ishxanyan
18.03.2017 | 15:42 Արժեհամակարգի ճգնաժամ և գաղափարական սնանկություն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ԳԱԼԱ ՀԸ-ի ...