«The Sun». «Մանչեսթեր Սիթին» թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել

timthumb

«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի համար գործարք է համաձայնեցրել: «Քաղաքայիններին» է միանալու Դոնեցկի «Շախտյորի» հենակետային կիսապաշտպան Ֆրեդը:

Thesun.co.uk-ը հայտնում է, որ անգլիական ակումբը համաձայնեցրել է բրազիլացու տրանսֆերը: Այն կազմելու է 55-57 միլիոն եվրո:

Հունվարին «Մանչեսթեր Սիթին» արդեն նմանատիպ առաջարկ կատարել էր «Շախտյորին», սակայն «հանքափորների» ղեկավարները չէին ցանկացել մրցաշրջանի կեսից բաժանվել իրենց առանցքային խաղացողից:

Սպասվում է, 24-ամյա ֆուտբոլիստը կդառնա Ֆերնանդինյոյի ապագա փոխարինողը: Վերջինս մայիսին դառնալու է 33 տարեկան:

Ավելի վաղ Ֆրեդը հայտարարել է, որ երազում է խաղալ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:

sport.times.am

Դիտվել է՝