Մեսսին տարվա լավագույնն է ճանաչվել նաև «Marca»-ի վարկածով

image

Եվրոպական հեղինակավոր պարբերականները շարունակում են ամփոփել տարին և հրապարակում են 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների իրենց ցանկերը: Մադրիդյան «Marca» թերթն իր ցուցակը ներկայացնում էր վերջին 10 օրերի ընթացքում` 10-ական ֆուտբոլիստներով: 

Այսպիսով, իսպանացիների վարկածով 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է: Արգենտինացին ավելի քան երկու անգամ շատ ձայն է ստացել երկրորդ տեղը զբաղեցրած Կրիշտիանու Ռոնալդուից («Ռեալ»): Մեսսիի հավաքել է ընդհանուր ձայների 56 տոկոսը, իսկ պորտուգալացին` 25:

Ավելի վաղ Լիոնելը լավագույնն էր ճանաչվել նաև «The Guardian»-ի ու «Sky Sports»-ի վարկածներով, իսկ Կրիշտիանուն` «Ֆրանս Ֆուտբոլի»:

Լավագույն եռյակը եզրափակել է մադրիդցիների մեկ այլ ֆուտբոլիստ` Իսկոն: Իսպանացին ստացել է ձայների 6 տոկոսը:

Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)

3. Իսկո («Ռեալ»)

4. Հարի Քեյն («Տոտենհեմ»)

5. Լուկա Մոդրիչ («Ռեալ»)

6. Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ)

7. Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)

8. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ»)

9. Սերխիո Ռամոս («Ռեալ»)

10. Կևին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»)

Թոփ-100-ի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

sport.times.am

Դիտվել է՝