«Marca». ՊՍԺ-ն 160 միլիոն եվրոյով գնել է Մբապեի տրանսֆերը

timthumb (22)

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան շարունակելու է «Պարի Սեն Ժերմենում»,- վստահեցնում է marca.com-ը: Իսպանական պարբերականի տեղեկությամբ տրանսֆերը համաձայնեցված է`, կողմերն արդեն փոխանակվում են համապատասխան փաստաթղթերով:

Մոտակա ժամանակահատվածում իրավաբանները կձևակերպեն գործարքը, որից հետո փարիզցիները պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին:

ՊՍԺ-ն Մբապեի համար 160 միլիոն եվրո է վճարելու: Համաձայնագրում առկա կլինեն նաև 20 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճարներ:

Ավելի վաղ ֆրանսիական «Telefoot»-ը տեղեկացրել էր, որ Մբապեն համաձայնել է տեղափոխվել Փարիզ:

Հիշեցնենք, որ մեկ աբաթ առաջ ՊՍԺ-ն 222 միլիոն եվրոյով ձեռք էր բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:

18-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էր գնել նաև Մադրիդի «Ռեալը»:

sport.times.am

Դիտվել է՝