Marca. Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել Ռեալ

15328080110164

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է փոխել ակումբը:

Աղբյուրի փոխանցմամբ, 29-ամյա հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» և հույս ունի, որ այդ գործարքը կկայանա:

Պինի Զախավին` Լևանդովսկու գործակալը, մեկնել է Մադրիդ, որպեսզի անձամբ բանակցություններ վարի «Ռեալի» ներկայացուցիչների հետ:

Գլխավոր խնդիրը «Բավարիայի»` ֆուտբոլիստին բաց չթողնելու ցանկությունն է, ում պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:

«Ռեալը» պատրաստ է խելամիտ գումար վճարել Լևանդովսկու համար, բայց չի ցանկանում «պատերազմի մեջ մտնել» «Բավարիայի» հետ գերմանական ակումբի հետ լավ հարաբերությունների պատճառով:

Տրանսֆերի ճակատագիրը կախված է նրանից` արդյոք «Բավարիան» կցանակա՞ բաժանվել ֆուտբոլիստից, թե՞` ոչ:

armsport.am

Դիտվել է՝