L’Equipe. Միշել Տեր-Զաքարյանը Լիգա 1-ի` տուրի լավագույն մարզիչ

003_vicente_del_bosque_y_minano1_resized

«Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը L՛Equipe-ի վարկածով ճանաչվել է Լիգա 1-ի 12-րդ տուրի լավագույն մարզիչ:

Հայ մասնագետն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:

Այդ տուրում «Մոնպելյեն» սեփական հարկի տակ ընդունել էր «Մարսելին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ 55-ամյա Միշել Տեր-Զաքարյանի թիմն իր միավորների թիվը հասցրել է 25-ի և բարձրացել է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Հատկանշական է, որ Միշել Տեր-Զաքարյանը ճանաչվել էր նաև Լիգա 1-ի 11-րդ տուրի լավագույն մարզիչ:

armsport.am

Դիտվել է՝