FA-ն մեղադրանք է ներկայացրել Իբրահիմովիչին և Մինգսին

image

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և «Բորնմուտի» պաշտպան Թայրոն Մինգսին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բորնմուտ» (1:1) հանդիպման ժամանակ Մինգսը կոպիտ խաղաց Իբրահիմովիչի նկատմամբ՝ գրեթե կանգնելով շվեդ հարձակվող գլխին։ Մեկ այլ դրվագում Զլատանը արմունկով հարվածեց Մինգսի դեմքին։ Խաղի գլխավոր մրցավար Կևին Ֆրենդն այս դրվագներն իր մոտ չի արձանագրել, սակայն FA-ի կարգապահական հանձնաժողովը որոշել է անուշադրության չմատնել դրանք։

Երկու ֆուտբոլիստներն էլ պետք է մեղադրանքին պատասխանեն մինչև մարտի 7-ը, ժամը 22։00-ն։

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ կորակազրկվի 3 խաղով, իսկ Մինգսը՝ ավելի երկար ժամանակով։ Բացի այդ, ֆուտբոլիստները տուգանք կվճարեն։


Դիտվել է՝