Australian Open. Եզրափակչում կմրցեն Ուիլյամս քույրերը

timthumb

Ավստրալիայի բաց առաջնությունում տեղի են ունեցել կանանց մրցաշարի կիսաեզրափակիչները:

Աշխարհի երկրորդ թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը 6:2, 6:1 հաշվով ջախջախել է Մարյանա Լուչիչ Բարոնիին:

Ամերիկուհին մրցակից 5 մատուցում է հաղթել, իսկ սեփականներն անվրեպ է իրացրել:

Եզրափակչում Սերենան կմրցի իր քրոջ՝ Վենուսի հետ: Ուիլյամս-ավագը կիսաեզրափակչում կամային հաղթանակ է տարել իր հայրենակից Կոկո Վանդևեգեի նկատմամբ:

Առաջի սեթում Վանդևեգեն հաղթել է թայ-բրեյքում, սակայն երկրորդ ու երրորդ սեթերում Վենուսի առավելությունը շոշափելի է եղել: Գրանցվել է 6:7(3), 6:2, 6:3 հաշիվը:

Եզրափակիչը կկայանա հունվարի 28-ին:

sport.times.am

Դիտվել է՝