Կարեն Խաչանովը ATP շարքի երրորդ տիտղոսն է նվաճել

khachanov_moscow_2018_wednesday

Կրեմլի Գավաթի եզրափակիչ խաղում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը վստահ հաղթանակ է տոնել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ:

Հայկական արմատներով թենիսիստը 55 րոպե տևած խաղում առավելության է հասել 6:2, 6:2 հաշվով: Խաչանովի ակտիվում գրանցվել է 6 էյս, 4 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից, սեփական մատուցման ժամանակ Կարենը ոչ մի սխալ թույլ չի տվել:

Խաչանովի համար սա կարիերայում ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիա) շարքի երրորդ տիտղոսն է: Ավելի վաղ 22-ամյա թենիսիստը հաղթել է Չենդուի (2016 թվական) և Մարսելի (2018 թվական) մրցաշարերում:

Հավելենք, որ 936 435 դոլար մրցանակային գումարով մրցաշարում հաղթանակի համար տրվում է 250 վարկանիշային միավոր:

armsport.am

Դիտվել է՝