«As». Զիդանը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

zidan

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակելու է աշխատանքը մադրիդյան ակումբում:

As.com-ն «արքայական ակումբում» իր աղբյուրից տեղեկացել է, որ կողմերը մինչև 2020 թվականի ամառը գործող պայմանագիր են կնքել: Համաձայանգրի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Նույն իրավիճակը նաև կիսապաշտպան Իսկոյի պայմանագրի դեպքում է:

45-ամյա մասնագետի աշխատավարձը կրկնապատկվել է: Նախկինում այն կազմում էր տարեկան 4,35 միլիոն եվրո, իսկ այժմ մոտ է 8 միլիոնին: Համաձայնագրում նախատեսված են պարգևավճարներ, որոնք վճարվելու են տարատեսակ հաջողությունների դեպքում:

sport.times.am

Դիտվել է՝