«Չելսին» 9 ֆուտբոլիստով մոտ էր քամբեքին, այլ արդյունքներ

timthumb

Պրեմիեր լիգայի առաջին տուրում շարունակվում են թրիլերային սցենարով հանդիպումները: Չեմպիոն «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Բերնլիին»: 

Արդեն 14-րդ րոպեին լոնդոնցիները մնացել են 10 ֆուտբոլիստով: «Բաց ոտքով» կոպիտ սահընկման համար խաղադաշտից հեռացվել է Գարի Կեհիլը: Առաջին կեսում «թոշակառուների» մղձավանջը շարունակվել է: Մրցակիցն օգտվելով թվային առավելությունից 3 գոլ է խփել:

Միայն ընդմիջումից հետո Անտոնիո Կոնտեին հաջողվել է փոխել իր թիմի խաղը: Փոխարինման մտած Ալվարո Մորատան կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը: Երբ «Չելսին» մոտ է եղել երկրորդ գոլին, ևս մեկ կարմիր քարտ է ստացել: Կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտին է արժանացել Ֆրանսեսկ Ֆաբրեգասը: Առաջին զգուշացումը կատալոնացուն ցուցադրվել էր մրցավարին հեգնական ծափահարելու համար:

Քիչ անց չեմպիոնին հաջողվեց 9 խաղացողով ևս մեկ գնդակ արձանագրել: Մորատայի փոխանցումից հետո աչքի ընկավ Դավիդ Լուիսը: Հյուրերը թվային առավելությամբ միայն կարողացան մեկ անգամ դարպասաձողին հարվածել: Իսկ վերջին գրոհի ժամանակ հրաշքով գնդակը հեռացրին սեփական տուգանային հրապարակից: Վերջնական հաշիվն է 2:3:

Այսպիսով, «Չելսին» դարձավ ԱՊԼ-ի պատմության երկրորդ թիմը, որը չեմպիոնի կարգավիճակով նոր առաջնությունը սկսում է պարտությամբ: Նախորդ դեպքը գրանցվել էր մեկ տարի առաջ, երբ «Լեսթերը» պարտվել էր «Հալ Սիթիին»:

ԱՊԼ. 1-ին տուր
«Չելսի» – «Բերնլի»` 2:3
Գոլերը. Մորատա (69), Լուիս (88) – Վոուկս (24, 43), Ուորդ (39)



Զուգահեռաբար խաղում «Էվերթոնը» Ուեյն Ռունիի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Սթոք Սիթիին»: Անգլիայի առաջնության նորեկ «Հադերսֆիլդն» արտագնա խաղում խոշոր հաշվով պարտության է մատնել «Կրիսթալ Փելասին» (3:0), «Վեսթ Բրոմվիչը» տանը հաղթել է «Բորնմութին» (1:0), իսկ «Սաութհեմփթոն» – «Սուոնսի» մրցավեճում հաշիվը չի բացվել (0:0):

sport.times.am

Դիտվել է՝