8 տարվա որակազրկում թիմակցի բաժակի մեջ դոպինգ լցնելու համար

timthumb (2)

Թիավորող Յասիհիրո Սուձուկին 8 տարվա որակազրկում է ստացել: «The Japan Times»-ը հայտնում է, որ կանոիստը նման պատժի է ենթարկվել իր թիմակից Սեյջի Կոմատցուի բաժակի մեջ դոպինգ լցնելու համար:

Դրանից հետո Կոմատցուն որակազրկում էր ստացել: Հետագայում Սուձուկին խոստովանել է, որ նման քայլի է դիմել, որպեսզի Սեյջին Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճի: Այդ խոստովանությունից հետո Կոմատցուի նկատմամբ պատիժը չեղյալ է հայտարարվել:

Հատկանշական է, որ այդ թիավարողները Ճապոնիայի հավաքականի առաջատարներն էին: 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են Տոկիոյում:

sport.times.am

Դիտվել է՝