Ստավանգեր. 8-րդ տուրում Արոնյանը խաղաց Անանդի հետ

aronyan

Ստավանգերում ընթացող «Norway chess» գերխոշոր մրցաշարում տեղի է ունեցել 8-րդ տուրը:

Մրցաշարի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Վիշվանաթան Անանդի հետ և ոչ-ոքի գրանցել: 

Հավասար դիրք ունեցող պարտիայում հայ շախմատիստի նախաձեռնությամբ խաղաղ ելք է գրանցվել, երբ 3 անգամ գրոսմայստերների քայլերը կրկնվել են և ինքնաբերաբար ոչ-ոքի գրանցվել:

Տուրի մյուս խաղերում հաղթանակներ են տոնել Մագնուս Կարլսենն ու Մաքսիմ Վարշե Լագրավը: Աշխարհի չեմպիոնը պարտության է մատնել շախմատային թագի համար իր վերջին մրցակցին` Սերգեյ Կարյակինին, իսկ ֆրանսիացին պարտության է մատնել Վլադիմիր Կրամնիկին:

Արոնյանը 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով հետ է մնում Հիկարու Նակամուրան: Վերջին տուրում երկու շախմատիստներն էլ հանդես են գալու սև խաղաքարերով: Լևոնը մրցելու է Ուեսլի Սոյի հետ, իսկ Նակամուրան` Ֆաբիանո Կարուանայի:

Снимок

sport.times.am

Դիտվել է՝