«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» 73 տարվա ռեկորդը

timthumb (2)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:3 հաշվով է ավարտել «Լաս Պալմասի» հետ մրցավեճը:

«Արքայական ակումբի» համար դա 45-րդ անընդմեջ պաշտոնական խաղն էր, որում նա գրավել է մրցակցի դարպասը: Իսպանական թիմերի համար դա նոր ռեկորդ է,- հայտնում է as.com-ը:

Նախորդ լավագույն ցուցանիշը 1942-1944 թվականների ընթացքում գրանցել էր «Բարսելոնան» (44 խաղ):

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջում «Ռեալը» գերազանցել էր անպարտելի անընդմեջ խաղերի կատալոնացիների ռեկորդը և նրանց հավասարվել էր անընդմեջ հաղթանակների թվով:

sport.times.am

Դիտվել է՝