70 աղջիկ, ալկոհոլ և զվարճացնող գազ Մխիթարյանի և թիմակիցների խնջույքին

rueba3126efee

«Արսենալի» ֆուտբոլիստներին մեղադրում են մարզական ռեժիմը խախտելու մեջ:

The Sun-ը տեսանյութեր է հրապարակել մի երեկույթից, որն «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ կազմակերպել են օգոստոսին` մրցաշրջանի մեկնարկից հաշված օրեր առաջ:

Երեկույթին, ինչպես հաղորդվում է, ներկա է գտնվել 12 ֆուտբոլիստ և ավելի քան 70 աղջիկ:

Մասնակիցները ալկոհոլ են օգտագործել, մասնավորապես շամպայն, օղի և սկոտչ, ինչպես նաև` զվարճացնող գազ:

Տեսանյութում նկատվել են Ալեքսանդր Լակազետը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Մեսութ Օզիլը, Սեադ Կոլաշինացը և թիմի նորեկ Մաթեո Գենդուզին: Նրանք զվարճացնող գազ են օգտագործել:

Նկատվում են նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Շկոդրան Մուստաֆին, որոնք, ընդ որում, չեն օգտագործել զվարճացնող գազ:

Աղբյուրը, որը ներկա է գտնվել այդ երեկույթին, հայտարարել է, որ կյանքում երբեք նման բան չի տեսել.

«Նրանք իրենց հետ փուչիկներով գազ ունեին և պարբերաբար այն շնչում էին: Ոմանք նույնիսկ որոշ ժամանակով կորցնում էին գիտակցությունը: Դա մի վայրենություն էր:

Գանգրահեր երիտասարդ ֆուտբոլիստը (Գենդուզին – խմբ.) վստահաբար նման բան չէր զգացել. նա ամբողջովին անջատվել էր և ընկել: Անհավանական էր տեսնել, թե ինչպես են այսպես կոչված մարզիկներն այդքան վտանգավոր բան օգտագործում», -ասել է նա:

 Երեկույթի տեսանյութն` այստեղ:

 

armsport.am

Դիտվել է՝