ՊՍԺ – «Ստրասբուր» խաղում 7 գոլ արձանագրվեց

timthumb (1)

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» «Պարկ դե Պրենսում» հյուրընկալեց «Ստրասբուրին» և 5։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Փարիզյան թիմի կազմում դուբլով աչքի ընկավ Էդինսոն Կավանին, մեկական գոլ խփեցին Յուլիան Դրաքսլերը, Նեյմարը, Անխել դի Մարիան։ Հյուրերի գոլերը խփեցին Ժան-Էդե Աոլուն և Ստեֆան Բաոկեն։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 68 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» գերազանցում է 12 միավորով։ «Ստրասբուրը» մնաց 30 միավորով 14-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Ստրասբուր»՝ 5։2
Գոլերը՝ Դրաքսլեր 10՛, Նեյմար 21՛, դի Մարիա 22՛, Կավանի 73՛, 79՛ – Աոլու 6՛, Բաոկե 67՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

sport.times.am

Դիտվել է՝