Չորս ֆուտբոլիստի տրանսֆերների վաճառքից 631 տոկոսի օգուտ

timthumb

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մոնակոն» հսկայական տրանսֆերային օգուտ է ունեցել:

«L’Equipe»-ը հաշվարկել է, որ Կիլիան Մբապեի, Բենժամեն Մենդիի, Բերնարդու Սիլվայի ու Տեմուե Բակայոկոյի տրանսֆերների վաճառքից ակումբը 333 միլիոն եվրո է ստացել: 

Նախկինում Լիգա 1-ի չեմպիոնն այդ ֆուտբոլիստներին (բացառությամբ Մբապեից, ով ակումբի սանն է) գնել է 39 միլիոն եվրոյով: Այս ընթացքում նրանց աշխատավարձերի վրա ծախսվել է մոտ 11 միլիոն եվրո:

Այսպիսով, «Մոնակոյի» «մաքուր» եկամուտը կազմել է 283 միլիոն եվրո, ինչը կազմում է մոտ 631 տոկոս:

Հատկանշական է, որ «կարմրասպիտակներն» օգոտսոսի 31-ին մոտ էին 100 միլիոն եվրոյով Տոմա Լեմարին` «Արսենալին» վաճառելուն, ում ձեռք են բերել 4,5 միլիոնով: Գործարքը խափանվեց ֆրանսիացու` Եվրոպա լիգայում չխաղալու ցանկության պատճառով:

sport.times.am

Դիտվել է՝