«Բավարիան» 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն

timthumb (1)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրը չեմպիոնական դարձավ Մյունխենի «Բավարիայի» համար։ Յուպ Հայնկեսի թիմն արտագնա խաղում 4։1 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ և այս հաղթանակի շնորհիվ ապահովեց Բունդեսլիգայի 2017-18թթ․ խաղարկության չեմպիոնական տիտղոսը։

«Բավարիան» հաղթանակից հետո ունի 72 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Շալկեին» (28 խաղ) գերազանցում է 20 միավորով։ Այս չեմպիոնությունը «Բավարիայի» պատմությունում 28-րդն է և 6-րդ անընդմեջը։

Բունդեսլիգա, 29-րդ տուր

«Աուգսբուրգ» – «Բավարիա»՝ 1։4
Գոլերը՝ Նիկլաս Զյուլե 18՛ / ինքնագոլ – Տոլիսո 32՛, Խամես 38՛, Ռոբեն 62՛, Վագներ 87՛

Դիտվել է՝