Թոփ-5 լիգաների ներկայացուցիչներ. անպարտելի մնացին երկու թիմեր

timthumb (1)

Եվրոպայի հեղինակավոր հինգ առաջնությունները (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) ներկայացնող 98 թիմերից միայն երկուսին է հաջողվել ընթացիկ մրցաշրջանում անպարտելի մնալ: Բոլոր մրցաշարերի հաշվարկում պարտություն չեն կրել միայն «Բարսելոնան» ու «Ինտերը»:

Կատալոնացիներն անցկացրել են 22 խաղ, որոնցում 17 հաղթանակ են տոնել ու 2 ոչ-ոքի գրանցել: «Ներաձուրին» եվրագավաթներին չի մասնակցում, ուստի ընդամենը 15 հանդիպում է անցկացրել (բոլորն Ա սերիայում), որոնցում 12 հաղթանակ է տոնել ու 3 ոչ-ոքի խաղացել:

Հատկանշական է, որ այս շաբաթվա սկզբում անպարտելի թիմերը չորսն էին, բայց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից հետո այդ ցուցակից դուրս մնացեին ՊՍԺ-ն, որը 1:3 հաշվով զիջեց «Բավարիային» և «Մանչեսթեր Սիթին» (1:2, «Շախտյոր»):

Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելու է «Յուվենտուսին», իսկ «Բարսելոնան» Լա լիգայում` «Վիլյառեալին»: Երկու թիմերն էլ գլխավորում են իրենց ազգային առաջնությունների մրցաշարային աղյուսակները:

sport.times.am

Դիտվել է՝