Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլին կմասնակցի 48 հավաքական

timthumb (28)

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ 2026 թվականից սկսած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի 48 հավաքական։ Ներկայումս մասնակիցների թիվը 32 է:

Հավաքականները բաժանվելու են 16 խմբերի, որոնցից յուրաքանչյուրում լինելու է 3 թիմ: Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած ընտրանիները դուրս են գալու 1/16 եզրափակիչ: Մրցաշարի խաղերի թիվը 64-ից դառնալու է 80, սակայն չեմպիոն դառնալու համար նախկինի պես հարկավոր է լինելու մասնակցել 7 մրցավեճի: Մրցաշարի անցկացման ժամկետը կազմելու է 32 օր:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը 48-ի հասցնելու շնորհիվ ՖԻՖԱ-ի եկամուտները կավելանան 640 միլիոն դոլարով:

sport.times.am    

Դիտվել է՝