Տրանսֆերային պատուհան. «Բարսելոնայի»` 4 կետից բաղկացած ծրագիրը

timthumb (8)

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամռանը զգալիորեն թարմացնել թիմի կազմը: Այդ կապակցությամբ կատալոնացիները 4 կետից բաղկացած ծրագիր են կազմել,- գրում է sport.es-ը:

Այդ չորս կետերն են`

1. Գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Էրնեստո Վալվերդեին («Ատլետիկ» Բիլբաո):

2. Ձեռք բերել մի քանի աստղային ֆուտբոլիստների: Գլխավոր նպատակը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն է: Այլ թեկնածուներ են նաև Մարկո Վերատին (ՊՍԺ), Էկտոր Բելերինը («Արսենալ») և Պաուլո Դիբալան («Յուվենտուս»):

3. Կրկին լուրջ հույսեր կապել ակումբի սաների հետ: Այդ կապակցությամբ առաջին քայլը կլինի 12 միլիոն եվրոյով «Էվերթոնից» (ներկայումս «Միլանում» վարձավճարով հանդես եկող) Ժերար Դելոֆեուին հետ գնելը:

4. Բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից: Հավանական հեռացողների ցուցակը գլխավորում է Ժերեմի Մատյոն: Լավ առաջարկ ստանալու դեպքում վաճառքի են ենթակա նաև Արդա Թուրանի ու Խավյեր Մասկերանոյի տրանսֆերները:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտվում է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագրի ժամկետը և նա հրաժարվել է նորը կնքել:

sport.times.am

Դիտվել է՝