Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը

0-02-04-278259f3f94e8f38d504a90bc5fb4ed541a415be29b5867d0acd366dbb4474a3_full

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝  պատանիների, աղջիկների, երիտասարդների միջև, որին, ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին և երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից  երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:

Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո երրորդ հարթակին կանգնեց  երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:

Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.

Պատանիներ

Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ

Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ

Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ

Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի

Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ

Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ

Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ

Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ

Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ

Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի

Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50` Կիև-Երևան չվերթով:0-02-04-c5f8f8f06436843422ba734db651e387e7d7a810a9d2a89520d16e5208d90f27_full 0-02-04-b2e40763f92418e794846037aee1ed675fc3be927a609e8011defc2fe627452e_full 0-02-04-a968bdaa6ce2260c4b7d5afacbdc97dc2b7137c8263de9a4343327f336bbeadc_full 0-02-04-3eebdb491935f8314620c03f683439971bec9623d3795c28d583499597ae70ab_full

Դիտվել է՝