Բողոքարկում չի լինի. Պոգբան որակազրկվել է 3 խաղով

timthumb

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել է ԱՊԼ-ի երեք խաղով: BBC-ին հայտնում է, որ «կարմիր սատանաները» որոշել են չբողոքարկել «Արսենալի» դեմ մրցավեճում (3:1) ֆրանսիացու ստացած կարմիր քարտը:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոններով` առանց երկու զգուշացումների կարմիր քարտ ստացած խաղացողը որակազրկվում է երեք հանդիպումով: Քանի որ, ՄՅՈւ-ն այն չի բողոքարկել, պատիժն առանց քննարկման ուժի մեջ է մտել:

24-ամյա ֆուտբոլիստը հեռացվել է Էկտոր Բելերինի նկատմամբ կոպիտ խաղի համար:

Այսպիսով, Պոգբան բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ դեկտեմբերի 10-ին կայանալիք դերբին, ինչպես նաև «Բորնմութի» ու «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղերը:

sport.times.am

Դիտվել է՝