Երկու ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ և թիմային 3-րդ տեղ աշխարհի գավաթի խաղարկությունում

Medal-02

Մարտի 24-ից 25-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը, ուր ուժերը չափեցին 29 երկրի շուրջ 200 ուժեղագույն սամբիստները՝ մարզաձևի մարզական և մարտական դասերում:
Ուրախությամբ նշենք, որ հեղինակավոր այս մրցաշարում գերազանվ հանդես եկան Հայաստանը ներկայացնող սամբիստները: Այսպես մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում պատվո վերին հարթակում կանգնեց ոսկե մեդալի արժանացած Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը:

Ոչ պակաս արդյունավետ էր մեզ համար հաջորդ օրը. այս անգամ գերազանց ելույթներ ունեցան Մարտական սամբոյի մեր ներկայացուցիչները. Ջոն Բալայանը /52 կգ/ արժանացավ բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը /74կգ/ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալ:

Ի դեպ, այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը, ինչը բավականին բարձր նվաճում է:
Հավելենք, որ մեր հինգ մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:

Հիշեցնենք, որ փետրվարին անցկացված A դասի մեկ այլ մրցաշարում՝ Բելոռուսի բաց առաջնությանը, ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:

Արիլին և մայիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնությունները՝ նախ պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ, ապա՝ մեծահասակների: Վստահ ենք, որ մեր մարզիկները կշարունակեն վստահ ելույթները՝ պահելով թե հայկական սամբոյի, թե Հայաստանի պատիվը:

Medal Kirakosyan Tigran-17 Kirakosyan Tigran-03 Ernest Mirzoyan-marzich-01 Edik Aslanyan-mrcavar-05 Edik Aslanyan-mrcavar-01 Davit Grogoryan-01 15 14 12 13 11

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Դիտվել է՝