«Բարսելոնան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատլետիկի» դարպասը

timthumb (1)

Պրիմերայի 21-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» հյուրընկալեց Բիլբաոյի «Ատլետիկին» և առավելության հասավ 3։0 հաշվով։

Հաշիվը բացվեց 18-րդ րոպեին․ Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ Պակո Ալկասերը։ Խաղակեսի վերջնամասում կատալոնացիները կրկնապատկեցին առավելությունը․ 40-րդ րոպեին Լիոնել Մեսսին բավականին սուր անկյունից տուգանային հարված իրացրեց, իսկ Գորկա Իրաիսոսը, չկարողանալով ճիշտ արձագանքել արգենտինացու հարվածին, բաց թողեց երկրորդ գնդակը։ Վերջնական հաշիվը 67-րդ րոպեին ձևակերպեց Ալեիշ Վիդալը։

Այս հաղթանակից հետո Լուիս Էնրիկեի թիմը 45 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Ռեալին» զիջում է 1 միավորով, սակայն մադրիդցիները 2 հանդիպում պակաս են անցկացրել։ «Ատլետիկը» մնաց 32 միավորով՝ 8-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բարսելոնա» – «Ատլետիկ»՝ 3։0
Գոլերը՝ Ալկասեր 18՛, Մեսսի 40՛, Վիդալ 67՛

sport.times.am

Դիտվել է՝