«Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց «Սթոկ Սիթիին»

_100654619_arsenalhero_reuters

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Սթոկ Սիթիի» հետ:

Առաջին խաղակեսն անարդյունք ավարտ ունեցավ:

Երկրորդ խաղակեսում «Արսենալն» ավելի հաճախակի էր գրոհում:

75-րդ րոպեին Օզիլը 11 մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:  

Վերջինս 86-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ:

Իսկ 3 րոպե անց «Սթոկ Սիթիի» դարպասին եւս մեկ 11 մետրանոց նշանակվեց: Այն հաջող իրացրեց Լակազետը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին:

«Արսենալը» 51 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Դիտվել է՝