Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

11_16

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ճանաչվել է Եվրոպա լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Տեղեկացնում է մրցաշարի Twitter-ի պաշտոնական էջը:

Մրցանակի համար պայքարում էին նաև Պիեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»), Ժոնաս Գոնսալվեսը («Բենֆիկա») և Տոմաշ Սոուչեկը («Սլավիա»):

Ժիրուն ԵԼ-ի 1/8 եզրափակչում Կիևի «Դինամոյի» հետ պատասխան խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել (0-5):

Հավելենք, որ քառորդ եզրափակչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Սլավիան»:

armsport.am

Դիտվել է՝