Այաքսի ֆուտբոլիստը` Արսենալի տրանսֆերային թիրախում

nicolas_tagliafico_ajax_v_aek_athens_uefa_9jdrhkgsv9hx

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն կարող է լքել ակումբը: The Daily Mail-ը գրում է, որ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Խաղացողի համար պայքարում է նաև Մադրիդի «Աթլետիկոն»:

26-ամյա արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Աղբյուրը գրում է, որ սա կարող է խնդիր լինել ֆուտբոլիստի տեղափոխության համար:

Transfermarkt-ը Տալյաֆիկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո:

«Զինագործներն» ավելի լուրջ են տրամադրված ու պատրաստվում են առաջիկայում հանդիպել խաղացողի ներկայացուցիչների հետ:

Արգենտինացին այս մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 5 գոլի հեղինակ:

armsport.am

Դիտվել է՝