Ամենաբարձր վարձատրությամբ ակումբների տասնյակը

fc_barcelona_football_tickets

Daily Mail պարբերականը հաշվարկել է, թե 2017-18թթ․ մրցաշրջանում եվրոպական թոփ ակումբները որքան գումար են ծախսել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձների վրա։

Աղբյուրի հաղորդմամբ, ամենաշատն իր ֆուտբոլիստներին վարձատրել է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները նախորդ մրցաշրջանում ստացել են ընդհանուր 487 միլիոն եվրո աշխատավարձ։

Երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է, որն իր ֆուտբոլիստներին տվել է ընդհանուր 395 միլիոն եվրո աշխատավարձ։ Մադրիդյան ակումբին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 337 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանի տվյալներով ամենաբարձր վարձատրությամբ ակումբների տասնյակում են նաև «Պարի Սեն Ժերմենը» (272 միլիոն եվրո), «Բավարիան» (265 միլիոն եվրո), «Յուվենտուսը» (259 միլիոն եվրո), «Չելսին» (256 միլիոն եվրո), «Լիվերպուլը» (241 միլիոն եվրո), «Արսենալը» (232 միլիոն եվրո) և Դորտմունդի «Բորուսիան» (187 միլիոն եվրո)։

armsport.am

Դիտվել է՝