Եվրոպա լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

dx3kyvgs

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը խմբային փուլի 4-րդ տուրի արդյունքներով:

Նրանք են «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Մատյո Վալբուենան, «Զալցբուրգի» հարձակվող Տակումի Մինամինոն, «Այնտրախտի» կիսապաշտպան Միյատ Գաչինովիչը և «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Կոստաս Ֆորտունսը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոոնական կայքը:

Վալբուենայի ակտիվում գոլ և գոլային փոխանցում կա «Անդերլեխտի» հետ խաղում (2:0): Նույն ցուցանիշն ունի Գաչինովիչն «Ապոլոնի» հետ խաղում (5:1):

Մինամինոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ռուսենբուրգի» հետ խաղում (5:2), իսկ Ֆորտունսը դուբլ է ձևակերպել և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Դյուդելանժի» հետ խաղում (5:1):

Ընթանում է քվեարկություն:

armsport.am

Դիտվել է՝