ԵԼ. Արսենալը դուրս եկավ փլեյ-օֆֆ. Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման

636773071956078057_1059230050_608

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում կայացան բոլոր հանդիպումները:

E խմբում միմյանց հետ մրցեցին Լոնդոնի «Արսենալը» և «Սպորտինգը»: Հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում: Խաղին մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Խաղը հիմնականում անցավ լոնդոնյան ակումբի տարածքային և խաղային առավելությամբ:

 

Առաջին խաղակեսում գոլային պահերն այնքան էլ շատ չէին:

 

Կարելի է առանձնացնել այն, որ 30-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ «զինագործների» հարձակվող Դենի Ուելբեկը, ում խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով: Անգլիացու վնասվածքի լրջության աստիճանը դեռ պարզ չէ:

Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց: Կրկին գնդակով հիմնականում Ունայ Էմերիի ֆուտբոլիստներն էին, իսկ հյուրերն ապավինում էին հակագրոհներին:

81-րդ րոպեին գոլային լավ հնարավորություն ուներ Մխիթարյանը, սակայն մեր ընտրանու ֆուտբոլիստը չկարողացավ գոլի վերածել Իվոբիի՝ եզրիծ կատարած փոխանցումը:

87-րդ րոպեին պորտուգալական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստանալու պատճառով դաշտից հեռացվեց Մատյոն: Չնայած թվային առավելությանը, տանտերերը այդպես էլ չկարողացան հաղթանակ տոնել՝ խաղն ավարտելով 0:0 հաշվով:

Այս տուրից հետո «Արսենալը» վաստակում է 10 միավոր ու ապահովում է փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Սպորտինգը» 7 միավորով 2-րդն է:

 
Դիտվել է՝