Արսենալը փրկվեց պարտությունից, Մխիթարյանը փոխարինվեց

2018_11_03t175352z_1982633934_rc1497082f50_rtrmadp_3_soccer_england_ars_liv

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» հետ:

Թեժ և հետաքրքիր պայքարում անցած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ամբողջ խաղի ընթացքում ավելի ակտիվ էին տանտերերը:

Գոլային հնարավորություն ուներ նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում գլխի կատարած հարվածից հետո գնդակը քիչ էր մնացել հայտնվեր դարպասում:

Հանդիպման հաշիվը բացեց «Լիվերպուլը»: 61-րդ րոպեին աչքի ընկավ Միլները: Գոլից հետո «զինագործները» չթուլացրին տեմպն ու կարողացան փրկվել պարտությունից: 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լակազետը:

Հավելենք, որ հանդիպման  68-րդ րոպեին փոխարինվեց Մխիթարյանը՝ իր տեղը զիջելով Իվոբիին:

Այս խաղից հետո «Արսենալը» 23 միավորով 4-րդն է: «Լիվերպուլը» 27 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է՝