Անգլիայի լիգայի Գավաթ. Արսենալը հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

013

Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանում «Արսենալը» հյուրընկալել էր «Բլեքփուլին»:

Լոնդոնյան թիմը հաղթեց 2:1 հաշվով: «Արսենալի» գոլերը խփել են Լիխշտայները և Սմիթ-Ռոուն: 57-րդ րոպեին Գենդուզին 2-րդ դեղին քարտով հեռացվել է խաղադաշտից, այնուհետև հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այսպիսով, «Արսենալը» դուրս է գալիս մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Զուգահեռաբար կայացած մյուս խաղերի արդյունքները. «Չելսի»-«Դերբի»՝ 3:2, «Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ»՝ 1:3, «Միդլսբրո»-«Քրիստալ Փելաս»՝ 1:0 :

 
Դիտվել է՝