Ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն

margaryan

Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել է օլիմպիական ոսկին` կանգնելով պատվո հարթակի առաջին տեղում:

Մեր մարզիկը երկամարտում ցույց է տվել 309 կգ արդյունք՝ պոկելով 141 կգ և հրելով 168 կգ:

Նշենք` Կարեն Մարգարյանի մարզիչը հայ անվանի ծանրորդ, ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գևորգ Դավթյանն է:

 
 

Այս տարվա հուլիսին Կարեն Մարգարյանը հռչակվել էր պատանիների  Եվրոպայի չեմպիոն:  Միլանում ընթացած առաջնությունում հայ ծանրորդը երկամարտում ցույց էր տվել 313 կգ արդյունք՝ պոկելով 145 կգ և հրելով 168 կգ:

armsport.am

Դիտվել է՝