Բարսելոնան առաջին միավորները կորցրեց Լա Լիգայում

dnzchfjw0aaywaj

Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» հետ:

Անչափ լարված պայքարում անցած խաղում «կապտանռնագույնները» չկարողացան հաղթել՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Տանտերերի կազմում հաշիվը բացեց Մեսսին: 35-րդ րոպեին Լենգլեն կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

10 ֆուտբոլիստով մնացած «Բարսելոնան» երկու գնդակ բաց թողեց: Նախ հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Ստուանին, իսկ երկրորդ կեսում ուրուգվայցին դուբլ հեղինակեց:

63-րդ րոպեին Պիկեն կարողացավ միայն հավասարեցնել հաշիվը: Ավելին Մեսսին ու թիմակիցները չկարողացան անել:

«Բարսելոնան» ոչ-ոքի է խաղում ու առաջին միավորները կորցնում Լա Լիգայում: Վալվերդեի ֆուտբոլիստները վաստակել են 13 միավոր ու «Ռեալի» հետ կիսում են առաջին հորիզոնականը: «Ժիրոնան» 8 միավորով 6-րդն է:

Դիտվել է՝