
Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Ռուսաստանի թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո տեսանյութ է հրապարակել՝ ողջույն հղելով Ուկրաինային:
«Փա՛ռք Ուկրաինային»,- գոչել է Վիդան, իսկ մարզիչ Օգնեն Վուկոեւիչն ավելացրել է. «Այս հաղթանակը հանուն «Դինամո»-ի եւ հանուն Ուկրաինայի է»:
Ավելի ուշ խորվաթ ֆուտբոլիստը տեսաուղերձն անվանել է կատակ: «Ոչ մի քաղաքականություն: Պարզապես ես շատ ընկերներ ունեմ Կիեւի «Դինամո» թիմում: Ես չեմ ցանկանում խառնել ֆուտբոլն ու քաղաքականությունը: Ես սիրում եմ ռուսներին, ուկրաինացիներին , բրազիլացիներին, բոլորին»,-հայտարարել է Վիդան:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Ռուսաստանի ընտրանին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Խորվաթիայի հավաքականին՝ 3:4 հաշվով:
Աղբյուր՝ sportmail.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան