Լևոն Արոնյանը կրկին դուրս մնաց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից

levon aronyan

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը կրկին դուրս է մնացել լավագույն տասնյակից: Նա 12-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակի առաջատար աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (69-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (98-րդ տեղ):

sport.times.am

Դիտվել է՝