Նեյմարը Բրազիլիայում խփած գոլերով շրջանցեց Ռոմարիոյին. առջևում Ռոնալդոն և Պելեն են

198667_060003_updates

Բրազիլիայի հավաքականը, պատրաստվելով ԱԱ-2018-ին, երկու ընկերական հանդիպում անցկացրեց:

Հանդիպումներին մասնակցեց նաև վնասվածքից նոր ապաքինված Նեյմարը: ՊՍԺ-ի ֆուտբոլիստը փոխարինման մտավ Խորվաթիայի հետ խաղում ու դարձավ գոլի հեղինակ: Այսօր կայացած Ավստրիայի հետ խաղում հարձակվողը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու երկրորդ կեսում կարողացավ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ:

Այս երկու գոլերից հետո Նեյմարը Բրազիլիայի ընտրանու կազմում իր գոլերի քանակը հասցրեց 55-ի: 26-ամյա խաղացողը շրջանցել է Ռոմարիոյին: Առջևում մնում են միայն Ռոնալդոն, ով 62 անգամ է գրավել մրցակիցների դարպասը և Պելեն, ով Բրազիլիայի պատմության լավագույն ռմբարկուն է 77 գոլով:

armsport.am

Դիտվել է՝