Շախմատային հրաշամանուկը. Մամիկոն Ղարիբյանը՝ մրցաշարի հաղթող

009_YR7_3571

Աբովյան քաղաքում անցկացվեց ՀՀ տարածաշրջանային առաջնությունը, որին մասնակցում էին 50 շախմատիստներ. 1-ը՝ միջազգային վարպետ, 7-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ:

Մասնակիցների թվում էր նաև Գրոսմայստերական դպրոցի սան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ով ընդամենը 13 տարեկան է:

Պատանի շախմատիստը սկզբնական ցուցակում, ըստ իր վարկանիշի, ստացել էր 16-րդ համարը, սակայն, ինչպես ցույց տվեց մրցաշարի վերջնական արդյունքը, միշտ չէ, որ վարկանիշն արտացոլում է շախմատիստի իրական ուժը:

13-ամյա տաղանդավոր պատանին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց մրցաշարի չեմպիոն, ինչն իրավունք տվեց մասնակցելու ՀՀ շախմատի 1-ին խմբի մրցաշարին:

Մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպետ Սուրեն Պողոսյանը, 3-րդը՝ Գարիկ Մարտիրոսյանը:

download (50)

Դիտվել է՝