Վենգեր. Վստահ չեմ, որ պատրաստ եմ ևս մեկ խելահեղ առաջարկ ընդունել

venger

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ չէ, որ պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի.

«Ցանկություն ունե՞մ անցնելու նոր աշխատանքի, այո՛, սակայն վստահ չեմ, որ պատրաստ եմ ևս մեկ խելահեղ առաջարկ ընդունել: Չգիտեմ, դա աշխատանք է, որը լիարժեք հավատարմություն է պահանջում: Ցանկանում եմ մի փոքր հեռավորություն պահել այս ամենից ու հասկանալ, թե որքան եմ կարոտում իմ աշխատանքը»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուն է:

 
Դիտվել է՝