«Բարսելոնայի» և Բուսկետսի միջև տարաձայնություն է առաջացել

timthumb

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժիո Բուսկետսի և ակումբի ղեկավարության միջև տարաձայնություններ են առաջացել։

Կատալոնական «Mundo Deportivo» պարբերականը գրում է, որ տարաձայնությունները ֆուտբոլիստի պայմանագրի առնչությամբ են։ Մասնավորապես, Բուսկետսը պահանջում է՝ հաշվի առնելով անցկացրած խաղերի քանակը՝ բարելավել պայմանագրի կետերը։ Խաղերի քանակով պայմանավորված համաձայնագիրը բարելավելու կետ կա 2016 թվականին կողմերի միջև կնքված համաձայնագրում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո։ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ վաճառել Բուսկետսի տրանսֆերը, բայց միևնույն ժամանակ ֆուտբոլիստի պահանջները կատարելու ցանկություն չունի։

Վերոնշյալ աղբյուրի տեղեկությամբ, ստեղծված իրավիճակին հետևում են «Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը», որոնք հետաքրքրված են Բուսկետսի ծառայություններով։

sport.times.am

Դիտվել է՝