Հունա-հռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ

1528436924_1004452

Ստամբուլում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ՝ մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Այսօր իրենց պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 65 կգ քաշային Գոռ Թորոսյանը, 70 կգ քաշային  Գևորգ Մխեյանը և 79 կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը:

Դիտվել է՝