«Մանչեսթեր Յունայթեդի» պարտության արդյունքում «Մանչեսթեր Սիթին» այսօր դարձավ Անգլիայի չեմպիոն

66666

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը չեմպիոնական դարձավ «Մանչեսթեր Սիթիի» համար։

Խոսեպ Գվարդիոլայի թիմը երեկ 3։1 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին», իսկ այսօր չեմպիոնական տիտղոսը նվաճելու տեսական հնարավորություններ պահպանող «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց հետնապահ «Վեսթ Բրոմվիչին»։

Այսպիսով, առաջնության ավարտից 5 խաղ առաջ (մանչեսթերյան թիմերը 33-ական խաղ են անցկացրել) «Մանչեսթեր Սիթին» «կարմիր սատանաներին» գերազանցում է 16 միավորով։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Բրոմվիչ»՝ 0։1
Գոլը՝ Ջեյ Ռոդրիգես 73՛

sport.times.am

Դիտվել է՝