«Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց

Снимок

Գերմանիայի առաջնոթյան 30-րդ տուրում «Բավարիան», որն անցյալ տուրում արդեն նվաճել է չեմպիոնական տիտղոսը, սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ՝ 5։1։

Մյունխենցիենրի կազմում դուբլ ձևակերպեց Սանդրո Վագները, մեկական գոլով աչքի ընկան Տյագո Ալկանտարան, Դավիդ Ալաբան և Ռոբերտ Լևանդովսկին, իսկ հյուրերի գոլը խփեց Յոսիպ Դրմիչը։

«Բավարիան» այժմ ունի 75 միավոր, իսկ «Բորուսսիան» 40 միավորով 8-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա» – «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»՝ 5։1
Գոլերը՝ Վագներ 37՛, 41՛, Ալկանտարա 51՛, Ալաբա 67՛, Լևանդովսկի 82՛ – Դրմիչ 9՛

sport.times.am

Դիտվել է՝