Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

IEtXVyes0HvfU70SO1AmNLiMCC

Ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը,- գրում է ՀՖՖ-ի պաշտոնկան կայքը:

Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ 2009-2013 թվականների ընթացքում Մինասյանն արդեն գլխավորել է Հայաստանի հավաքականը:

 Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

sport.times.am

Դիտվել է՝